Արագածի գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հոսպիտալացվել են. ինչ վնասվածքներ ունեն

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ը՝ անհետ կորել։


ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:


Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև):