Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերընտրվեցի ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի փախստական եւ միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:
Միաժամանակ նաև ընտրվեցի ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի՝ երիտասարդության հարցերով զեկուցող: Նշված երկու հանձնառություններն իրականացնելու եմ ԵԽԽՎ փոխնախագահի պարտականությունների կատարմանը զուգահեռ: