Վրաստանում դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ ավելի քան 3,2 մլն դոլար մսխելու համար։ Այս մասին հայտնում է «Մթավարի արխի» հեռուստաալիքը։
Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Դատարանի որոշմամբ՝ մեղավոր է ճանաչվել նաև Սաակաշվիլիի անվտանգության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։ Նրան տուգանել են 300 հազար լարիով։
Սաակաշվիլին և
Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ հայտարարելով, որ դատավարությունը կրում է քաղաքական բնույթ:
Սաակաշվիլին
ներկայումս արդեն կրում է վեց տարվա պատժաժամկետ։ Ազատազրկման նոր ժամկետը կհաշվարկվի Միխեիլ Սաակաշվիլիի
ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, ըստ դատավճռի, նա կկարողանա ազատ արձակվել 2030 թվականի հոկտեմբերի
1-ին։ Միաժամանակ նրա նկատմամբ շարունակվում են դատական գործերը 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի և սահմանի ապօրինի հատման վերաբերյալ։