Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար և մեզ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ»,- ասաց նախարարը: