Քոչարյանն ու Սարգսյանը տարբեր թեկնածուներով պայքարում են ապօրինի գույքի համար․ Գյումրեցին հիշողություն ունի

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցեց Գյումրիի և Փարաքարի ընտրություններին ընդառաջ՝ գալա միջոցառմանը։ Իր ելույթում վարչապետը նշեց, որ առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները։ «Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելիս մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքները և հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ»,- ասել է վարչապետը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։


Նա նշեց, որ Գյումրու ընտրություններին այսօր ակտիվացել են գրեթե բոլոր նախկին քաղաքապետերը, փոխքաղաքապետեր և այլն, որոնք իրականում տարբեր ուժեր են ներկայացնում, բայց հիմնականում կարծես  բոլորը միասին պայքարում են մեկ ուժի դեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա թեկնածուի դեմ, ինչը ինչ-որ տեղ էլ շատ հետաքրքիր ընտրապայքար է իրենից ենթադրում, քանի որ մրցակցային իրավիճակ է ստեղծում։


Վարչապետը նաև խոսել է ապօրինի գույքի մասին, հիշեցրել Քոչարյանի ու Սարգսյանի, նաև Միքայել Մինասյանի ունեցվածքի մասին։ Վարչապետը նաև շեշտեց, որ Գյումրու ընտրապայքարն այս մարդկանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։


«Սերժ Սարգսյանն ունի իր թեկնածուները, Ռոբերտ Քոչարյանն ունի իր թեկնածուները, և այսպես փորձում են պայքարել այն ապօրինի գույքերի համար, որ այդ ընթացքում Գյումրիից գողացվել և օգտագործվել են։ Եվ բոլորի հայտարարություններից արդեն պարզ է դառնում, որ պայքարը հենց դրա համար էր, ուղղակի իրենք ամաչում են կոնկրետ իրենց դեմքերով թեկնածու առաջադրել, բայց երբ նայում ենք կոնկրետ ընտրարշավի իրենց գործունեությանը, տեսնում ենք, որ հենց էդ մարդիկ են կազմակերպում ընտրությունները: Շատ հետաքրքիր է, որ իրենք մտածում են, թե ժողովուրդը դա չի նկատում։ Բոլոր գյումրեցիները կփաստեն, որ 2018 թվականից հետո Գյումրին զգալիորեն փոխվել է»,- նշեց պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան