ՏԿԵ նախարարի տեղակալը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:


 

Սիմոնյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող համագործակցությունը։


 

Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

 


Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը։


 

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։