Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին
երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ»։
«Հաջորդ
փուլում Բաքվի ակնկալիքներն այսպիսին են՝ Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր Սահմանադրության մեջ, որում
դեռևս տարածքային պահանջներ են պարունակվում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի
ԱԳ նախարարը Բաքվի XII
Գլոբալ ֆորումի շրջանակներում։