Հիշեցնեմ՝ Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը 2021-ի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել․ Մկրտչյան

Գյումրիի ՔՊ ավագանու ցուցակի 2-րդ համարի թեկնածու Վահագն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սերժի «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ընտրություն կեղծելուց է խոսել:


Ընդամենը հիշեցնեմ, որ Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել դրա համար, կա դատարանի օրինական վճիռ այդ մասով:


Իսկ Սերժի կառավարման տարիների ու հենց թեկուզ 2017-ի ընտրակաշառքի ստավկեքը բոլոր գյումրեցիներն էլ հիշում են:


Ձեր աչքի գերանը թողած ուրիշի աչքում փուշ ման մի եկեք, հատկապես որ չեք գտնելու, պարոնայք հանրապետականներ և պատիվունեմականներ: