Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան

Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են՝ տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարծում եմ՝ կարևոր իրադարձություն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը նաև նշեց, որ տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: «Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: Հոդված-հոդված, դրույթ առ դրույթ վերջին չորս տարիներին հայտնի է»: