Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պատրաստ ենք սկսել քննարկումները խաղաղության
համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Այդ
մասին լրագրողների հետ
ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով
խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ժամկետների մասին հարցին:
«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ինչքան հասկացա,
հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել:
Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք՝ մեր. ենթադրվում է, որ քննարկումների ժամանակ
կփորձենք պատկերացումները մոտեցնել»,- ասաց վարչապետը: