Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Խաղաղության համաձայնագրից ընդգծումներ է արել:


«Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու:


Ճանապարհների ապաշրջափակումը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։


Հայաստանով անցնող ապաշրջափակվող ճանապարհները վերահսկվելու են Հայաստանի Հանրապետության կողմից»,- գրել է Չախոյանը:


Ավելի վաղ, ԱԳՆ հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։