Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու. աղմուկից չվախենաք. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու: Մեկը ինքնասիրահարված թողեց գնաց՝ վախենալով պատասխանատվությունից, մյուսները խաբելով ու բոլորիս ֆռացնելով մի բան բանակցում էին, գալիս էին բոլորիս այլ բան ներկայացնում՝ դիզելով մեծ սեփականություն:


Ու վարչապետ Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը՝ մինչև վերջին դետալը ներկայացնելով այդ գործընթացը, ինչը ապահովելու է հարատև խաղաղություն ու պետության հավերժությունը:


Աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր, կամքներդ անպակաս, կամքներս անպակաս: