Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ողբասացության գիգանտներին կամ, որ նույնն է, եթե իմ ասածը չանես, ուրեմն աղետ է լինելու:
Պոռոտախոսություն vs քաղաքականություն
Գիտելիք vs ուղեղի մզվածք
Այս հակադրությունների սիստեմում է, որ Հայաստանում քննարկվում և վերլուծվում է ցանկացած հարց.
- Եթե խաղաղության պայմանագիրը տատուս ասածով չկնքես, ուրեմն թքեմ քո երեսին
- Եթե խաղաղության պայմանագիրը իմ/մեր ասածով չկնքես, ուրեմն պատերազմ է լինելու
- Էտ խաղաղության պայմանագրում «և» - ի փոխարեն «ու» պիտի գրեիք:
Սա ավանդական հայն է. պոռոտախոս, քաղաքականություն չսիրող, հուզական, ուրիշի հաշվին օտարի հետ ուրիշի դեմ իր հարցերը լուծող:
Օրինակ:
Ո՞վ է այս պահին ցեղասպանության միջազգային ճանաչում ճչացող և Արցախը հենց հիմա հետ բերող, խաղաղության պայմանագիրն իր ուզած ձևով կնքող հայը. դա, բնականաբար, ինքնակալ (սուվերեն, ավտոկեֆալ) հայը չէ, դա օրիենտացիոնիստ (դիմաշրջվող) հայն է: Արցախը, Հայաատանի արևմտյան հատվածը հետ բերենք Ռուսաստանի, Եվրոպայի, Արմուտքի հետ, որտեղ ինքը չկա, ինքը այս հարցերը ինքուրույն չի կարող, չի ուզում լուծել. անպայման ուրիշի հետ:
Իսկ երբ ուրիշը չկա կամ իր ասածը չի անում, կամ հեչ հավես չունի քո դրած հարցերը քո փոխարեն լուծելու, և երբ այդժամ օրիենտացիոնիստ հայը մնում է մենակ իրենից հազար անգամ ուժեղի դեմ և մորթվում, ապա անխուսափելիորեն բղավում է. արա դե քաղաքականությունը պոռնկություն է, արա դե չջոգինք բռատ աշխարհաքաղաքական գործընթացները, տատուս ասածը չարիք բռատ:
Բայց երբևէ իրեն հարց չի տա. այդ ինչ պահանջում եմ, հնարավո՞ր է իմ ուզած ձևով և չափով:
Թքելով բալանսի (հաշվեկշռի) բնական անփոփոխ օրենքի վրա` քշում է առաջ` հետևում չունենալով ո´չ գիտելիք, ո´չ պոտենցիալ, ո´չ էլ գիտակցում այն բանի, որ իր հնարած դաշնակիցը միգուցե կարող է պայմանավորվել է իր թշնամու հետ:
Անպայման չի, որ այդպես լինի, բայց այդպես էլ է լինում:
Մազից կախված Հայաստան, որ մահից է պրծել, կարողացել է իր եղած տարածքների համար դաշնակիցներ որոնել (ոչ օրիենտացիոնիստ հայի ուզած տարածքների), կարողացել է սկսել իրեն սահմանազատել, կարողացել է իր դարերի թշմանուն հնազանդեցնել և ստիպել իր հետ խաղաղության պայմանագիր կնքել, նորից գետնի տակից բուսնել է երեք օր առաջ հայրենիքը լքած օրիենտացիոնիստ պոռոտաախոս հայը:
Սիրելի հայրենակից,
սիրիր ամենից առաջ քաղաքականություն, հետևիր բալանսի բնական օրենքի օրինաչափություններին և կունենաս այն, ինչ երազում ես: