«2024 թվականին Փարաքար համայնքի
Բաղրամյան բնակավայրում իրականացվել է Կոմիտաս փողոցի մի հատվածի 520 գծամետր երկարությամբ՝
դպրոցը և մանկապարտեզը սպասարկող ճանապարհահատվածի վերանորոգումը։ Իսկ նախորդ տարիներին
սուբվենցիոն ծրագրերով գազիֆիկացվել են Թումանյան և Շիրազ փողոցները, սալարկվել է տուֆով
Կոմիտաս փողոցի մեկ այլ հատված՝ շուրջ 9200 քմ, վերանորոգվել են մշակույթի տունը, մանկապարտեզը,
ամբուլատորիան»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի Բաղրամյան
բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանը։
Նա նշեց, որ սուբվենցիոն ծրագրով
նաև իրականացրել են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքները, և համայնքում հիմնականում
մնացել են որոշ փողոցների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները։
Քանի որ մարտի 30-ին Փարաքար
համայնքում կայանալու են ավագանու արտահերթ
ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվել է ներկայումս
համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը, Արթուր Ավետիսյանն ասաց,
որ նրա շանսերը լավ է գնահատում։
«Որովհետև իր վերջին պաշտոնավարման
ժամանակահատվածում բավականին աշխատանքներ են իրականացվել, ժողովրդի կողմից ընդունվել
է, հարգվել է ու բոլորի հետ լավ վերաբերվել, աջակցել. համոզված եմ, որ նա կհաղթի»,-
վստահություն հայտնեց մեր զրուցակիցը
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան