Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 14-ին ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։ Այս մասին տեղկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։
Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները:
Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանը մի խումբ զինծառայողների հանձնել է խրախուսական պարգևներ: