Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հանդիպել եմ ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած մեր քույրերի ու եղբայրների հետ:
Պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել, կիսել մեր հայրենակիցների հոգսն ու դժվարությունները:
Հավելեմ, որ վերջին շրջանում ԼՂ-ից բռնի տեղահանված 7 անձ աշխատանքի է անցել Գյումրու համայնքապետարանում:
