Կոչ եմ անում Փարաքարում ապրող իմ ընկերներին մարտի 30-ին աջակցել և ընտրել Լյուդվիգին. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Այսօր քարոզարշավը մեկնարկում է նաև Փարաքար խոշորացված համայնքում: Մեր թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է:


Կոչ եմ անում Փարաքար, Թաիրով, Պտղունք, Մուսալեռ, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Մերձավան, Արևաշատ բնակավայրերում ապրող իմ ընկերներին մարտի 30-ին աջակցել և ընտրել Լյուդվիգին՝ ապահովելով համայնքի կայուն զարգացումը, զերծ պահելով համայնքը անցանկալի տարրերից և զարգացումներից: