Այս ընտրությունները հնարավորություն են տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի ապագայի կերտման գործում. Լյուդվիգ Գյուլնազարյան

Փարաքար համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ,


այսօր, Մուսա լեռ հերոսական անունը կրող բնակավայրից, մեկնարկեցինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը մեր խոշորացված համայնքում։


Այս ընտրությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս` ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի ապագայի կերտման գործում: Մեր ակնկալիքն ու կոչն է բոլորին․ ակտիվ մասնակցություն ունենալ հանուն Փարաքարի և Հայաստանի Հանրապետության բարօրության։

Յուրաքանչյուրիդ քվեն կարևոր է և արժեքավոր։ Այն ուղղակիորեն ազդում է մեր համայնքի զարգացման ուղղության վրա և թույլ է տալիս ձեր ձայնը լսելի դարձնել։ Մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը կարևոր է ինձ համար։


Հուսով եմ նաև, որ առաջիկա քարոզարշավը կանցնի առողջ և կոռեկտ քաղաքական մրցակցության պայմաններում։ Մենք բոլորս նույն համայնքի անդամներ ենք, և մեր նպատակը պետք է լինի համատեղ ուժերով զարգացնել մեր բնակավայրը՝ անկախ քաղաքական հայացքներից։

Վստահ եմ, որ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ոչ միայն կարտահայտեն մեր համայնքի բնակիչների իրական կամքը, այլև կամրապնդեն ժողովրդավարությունը մեր երկրում։
Եկեք միասին կառուցենք ավելի պայծառ ապագա Փարաքարի և մեր հայրենիքի համար։