ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հետևում է ԼՂ ուղևորվող հումանիտար բեռին
Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ միասին ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի շարունակական շարժին՝ ընթացիկ զարգացումների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար։

Այս մասին ասվում է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Առաքելությունը հրապարակել է նաև լուսանկարներ: