Արդեն երրորդ օրն է, ինչ Գյումրիում ընթանում է նախընտրական քարոզարշավը։ Թեկնածուների մի մասը բակային հանդիպումներ է անցկացնում, մյուս մասը օնլայն հոլովակներ հրապարակում, սակայն տեղում աշխատող մեր թիմն արձանագրում է՝ Սարիկ Մինասյանի քարոզարշավը տարբերվում է թե՛ մարդաշատությամբ, թե՛ քաղաքացիների ցույց տված ընդունելությամբ։
Այս փաստը ակնհայտ ջղաձգումներ է առաջացնում ընդդիմադիր ճամբարում, քանի որ Սերժ Սարգսյանի թեկնածուներ Մարտուն Գրիգորյանը և Ռուբեն Մխիթարյանը ակնհայտորեն չունեն հանրային լուրջ հենարան, դե իսկ Սերժ Սարգսյանի թիմակից լինելը հարցականի տակ է դնում նրանց՝ առհասարակ անցողիկ շեմը հաղթահարելը։
Իրավիճակը գրեթե նույնն է Քոչարյանի ճամբարում. Քոչարյանի՝ Անդրանիկ Թևանյանական թևով առաջադրված «Տասնոց» մականունով Կարեն Սիմոնյանը առհասարակ դժվարանում է 20-հոգանոց հանդիպումներ ունենալ, բակերով քայլել, մարդկանց հետ շփվել, իսկ Քոչարյանի մյուս թեկնածու Վարդանիկը առհասարակ ցուգցվանգի մեջ է՝ նա հասկանում է, որ մարդիկ ուղղակի նողկում են իր կառավարման տարիներն ու իր հետ կապված արյունալի միջադեպերը հիշելով, և փորձում է արձագանքել մարդկանց այդ վերաբերմունքին, սակայն հոգեկան անհավասարակշիռ վիճակում նրա արտասանած տեքստերը երբեմնի «արնախումի» նկատմամբ միայն խղճահարություն են առաջացնում։
Ամփոփելով՝ կարելի է պնդել, որ Սարիկ Մինասյանն ու ՔՊ-ն Գյումրիում ունեն բոլոր շանսերը համայնքային կառավարումը միանձնյա ստանձնելու։