Կեղծ տեսանյութ. Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով․ Fip

FIP-ը գրում է․ Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբր խոսում է թուրքերեն։


Ինստագրամում տարածված տեսանյութիդիտումների քանակը հատել է 750 000-ը։ 


Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել է մարտի 13-ին։ 


Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանում է բացառապես հայերենով։


«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող՝  թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ–թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով, փաստացի այն deep fake է։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում