Արդեն երրորդ օրն է, ինչ Փարաքարում ընթանում է նախընտրական քարոզարշավը։
ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը բացարձակ առաջատար է։
Civic.am-ի տեղեկություններով՝ ՔՊ արած ներքին հարցումներուվ համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ ներկայացրած 4 ուժերից բացարձակ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանը, երկորդ տեղում «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մինասյանն է, երրորդ տեղում «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող «Ապրելու երկիր» կուսակցության և Փարաքար համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը, չորրորդում՝ «Կայունություն» կուսակցության ցուցակը գլխավորող, «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Գոռ Սարիբեկյանը։
Նշենք, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի քարոզարշավը տարբերվում է
թե՛ մարդաշատությամբ, թե՛ քաղաքացիների ցույց տված ընդունելությամբ։
Քարոզարշավից ստացած տպավորությունները և հարցումները ցույց են
տալիս, որ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքարում ունի բոլոր շանսերը
համայնքային կառավարումը միանձնյա ստանձնելու։
Հիշեցնենք, որ մարտի 15-ից, պաշտոնապես մեկնարկել է Արմավիրի
մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, Քարոզարշավը
տևելու է 14 օր՝ մինչև մարտի 28-ը: