Քաղաքացիակենտրոն լրատվություն
2025 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2.5 տոկոս։ Միաժամանակ, 12 ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5 տոկոս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ 2025 թվականի սկզբից ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, տնտեսական աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի բարձր աճը»,-նշել է Մարտին Գալստյանը։