Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Իրավիճակն ապակայունացման չի գնում։ Այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ։ Ճիշտ նկատեցիք՝ բուն գործընթացի հետ կապ չունեցող»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ավարտի մասին հայտարարությունների ֆոնին՝ ադրբեջանական կողմն արդեն մի քանի օր է՝ ինտենսիվ ապատեղեկատվություն է տարածում՝ հայ-ադրբեջանական սահմաններում միջադեպերի մասին։