Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախորդիվ հայտնել ենք, որ հայաստանյան առաջատար սոցիոլոգիական ընկերության հարցումների տվյալներով Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը առաջին տեղում է՝ 45,6 տոկոս հանրային աջակցությամբ։ Նրա հիմնական մրցակիցը Կոմկուսի ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկն է՝ Վարդան Ղուկասյանը, որն, ըստ հարցման, ունի ընտրողների 20,3 տոկոս աջակցությունը։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ՀՀ նախկին նախագահների աջակցությունը վայելող մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը և Կարեն Սիմոնյանը, որոնք ունեն 3․6, 5․1, 3․9 տոկոս աջակցություն, ընտրություններից հետո, երբ հայտնի դառնան արդյունքները, կոալիցիա կկազմե՞ն, թե՞ ոչ։