Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է շուրջ 2.5 ժամ

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Զրույցն ավարտված է»,- ասել է նա։


Հեռախոսազրույցը տևել է շուրջ 2.5 ժամ:


Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ավարտից հետո Թրամփը մամուլի համար մեկնաբանություններ կանի։