Ստամբուլի գլխավոր դատախազությունը 105 պետական ծառայողների և քաղաքական ակտիվիստների կալանքի հրաման է տվել։ Ձերբակալվածների թվում է Ստամբուլի քաղաքապետ և թուրքական ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուն։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաքննություն է սկսվել կոռուպցիայի
մեղադրանքով։ Այս պահին Ստամբուլում Իմամօղլուի տանը խուզարկություններ են իրականացվում։
Թուրքիայի
ոստիկանությունը բերման է ենթարկել Է. Իմամօղլուին և նրա օգնական Մուրադ Օնգունին։
Ստամբուլի
քաղաքապետարանի դեմ խոշոր հակակոռուպցիոն գործողությունը առնչվում է քաղաքային մրցույթների անցկացմանը, ինչպես նաև
Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ ընդդիմադիր պաշտոնյաների
փոխգործակցության մանրամասների պարզաբանմանը։
Ստամբուլում
կենտրոնական փողոցները, մետրոյի կայարանները փակ են։
Խնդիրներ են ծագել սոցցանցեր և
մեսենջերներ մուտք
գործելու հետ կապված՝ ներառյալ X, Instagram, YouTube, TikTok, Facebook և WhatsApp։
DownDetector-ի տվյալներով՝ ամբողջ երկրում գրանցվել են խափանումներ: Ստամբուլի նահանգապետարանը հայտարարության մեջ
նշել է, որ «մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ցույցերն արգելված են»։