Հայաստանյան առաջատար սոցիոլոգիական
ընկերության հարցումների տվյալներով՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը առաջին տեղում
է՝ 45,6 տոկոս հանրային աջակցությամբ։ Նրա հիմնական մրցակիցը Կոմկուսի ցուցակով առաջադրված
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկն է՝ Վարդան Ղուկասյանը, որը, ըստ հարցման, ունի ընտրողների 20,3 տոկոս աջակցությունը։ Այս համատեքստում հարց
է առաջանում՝ ՀՀ նախկին նախագահների աջակցությունը վայելող մյուս թեկնածուները՝ Ռուբեն
Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը և Կարեն Սիմոնյանը,
որոնք ունեն 3,6, 5.1, 3.9 տոկոս աջակցություն, ընտրություններից հետո, երբ հայտնի դառնան արդյունքները, կոալիցիա
կկազմե՞ն, թե՞ ոչ։
Civic.am-ը Մարտուն Գրիգորյանի
օգնական Լիզա Գասպարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Մարտուն Գրիգորյանը հետընտրական
կոալիցիա կազմի Վարդան Ղուկասյանի հետ, ինչին ի պատասխան Լիզա Գասպարյանն ասաց. «Այս պահին «Մեր քաղաքը» դաշինքը կոալիցիա կազմելու որևէ բան
չի ասում, որովհետև դեռ այն փուլը չի, որ հստակ ասենք։ Կոալիցիայի մասին արդեն ավելի
ակտուալ կդառնա, երբ որ մարտի 30-ը անցնի»։