Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետը փաստացի զբաղված է քարոզչությամբ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղկալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետը փաստացի զբաղված է քարոզչությամբ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։


Անեկդոտի հերոս կոմսոմոլ թեկնածուի կողմից հակապետական քարոզչություն է տարվում՝ արժևորելով պատմության այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը չուներ անկախություն։


Սա ոչ այլ ինչ է, քան քարոզչություն ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։


Ախորժակներիդ քացախ։


Հայաստանն էլ գուբերնիա չի լինելու, դուք էլ՝ տավարապետ։