Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի արդյունքներից մեկը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս զինծառայող, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Իր հերթին, Կիևին են փոխանցվել Ուկրաինայի ԶՈՒ 175 ռազմագերի, ինչպես նաև 22 ծանր վիրավորված ուկրաինացի մարտիկ՝ որպես բարի կամքի ժեստ։


Այս փոխանակումը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից մեկն է, որի ընթացքում նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլը հայտնել է, որ Պուտինը պաշտպանել է Թրամփի նախաձեռնությունը՝ երկու կողմերի 30-օրյա հրաժարում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց, և համապատասխան հրաման է տվել ռուս զինվորականներին։


Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում։