Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո

Թուրքական լիրան հասել է պատմական նոր նվազագույնի. դոլարն առաջին անգամ հասել է 37 լիրայի, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։


Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր ռեկորդային քանակությամբ արտարժույթ է վաճառել այն բանից հետո, երբ լիրան ավելի քան 12 տոկոսով անկում է ապրել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո:


Երեք բանկիրների տվյալներով՝ Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր վաճառել է առնվազն 5 միլիարդ դոլարի արտարժույթ, սակայն ոմանք գնահատում են, որ այդ թիվը կարող էր մեկ օրում հասնել 10 միլիարդ դոլարի:


Reuters-ը նշում է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանություններից։


Բանկիրների խոսքով՝ Կենտրոնական բանկը ուղղակիորեն չի միջամտել փոխարժեքին, սակայն պետական ​​բանկերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գոյություն ունեցող մեթոդներով ԿԲ կողմից իրականացված գործարքները վկայում են արտարժույթի վաճառքի ռեկորդային մակարդակի մասին, նշում են բանկիրները։