Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար։

Այսօր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ եղանք բացված հատվածում:
Անչափ կարևոր եմ համարում, որ ճանապարհի այս հատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է: Հյուսիս-հարավ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, իսկ մեր մարզի համար այն կենսական նշանակություն ունի, թե լոգիստիկ խնդիր է լուծում, թե որպես հնարավորություն ու խթան է դառնալու տնտեսության զարգացման համար: