Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կինոհոկտեմբերի լեփ-լեցուն դահլիճում այս պահին ընթանում է Սարիկ Մինասյանի հանդիպումը գյումրեցիների հետ։ Մեր քաղաքացիները բարձրացնում են իրենց հուզող հարցերը և ստանում պատասխաններ։
Ներողություն ենք խնդրում այն քաղաքացիներից, որոնց համար մարդաշատության պատճառով դահլիճում տեղ չգտնվեց։
Նմանատիպ հանդիպումներ էլի ենք ունենալու, սիրելի' գյումրեցիներ։