Գյումրու հայկական լինելը շահարկելը չծառայած Գրիգորյանի խղճուկ դաշինքի թերևս միակ ասելիքն է. Հարությունյան

Դեռ ընտրությունները չմեկնարկած «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իրեն պատկերացնում է քաղաքապետի աթոռին:


Այս մասին «Ֆեյսբուք» իր էջում գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ շարունակելով.


«Բնավ չվիճարկելով վերջինիս երևակայական աշխարհում սավառնելու իրավունքը, միաժամանակ պետք է ընդգծել նրա կողմից արվող հակապետական ձևակերպումների անթույլատրելիությունը:


Գրիգորյանն ուզում է քաղաքապետ դառնալ, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ «Գյումրին մնա հայկական»:


Պարզ է՝ ում բերանով է նման թեզեր հնչեցնում, միայն թե խոսելուց առաջ, եթե նա շրջահայաց լիներ, պետք է իմանար, որ հայկականից խոսելու իրավունք չունի: Նման իրավունքից զուրկ է բանակում չծառայած, ու ինչպես շատ գյումրեցիներ են փաստում սեփական որդիներին էլ զինծառայությունից փախցրած պատգամավորը:


Գյումրու հայկական լինելը շահարկելը Մարտուն Գրիգորյանի խղճուկ դաշինքի թերևս միակ ասելիքն է:


Հ.Գ. Ի դեպ վատ քոմենթները չեմ ջնջելու, կարող եք ձերոնց «ֆաս» հրամանը տալ»: