Սարիկ Մինասյանը բանավեճից չի խուսափում. ի պատասխան Եվրադաշինքի կողմից Թագուհի Թովմասյանի լրատվականի վրա հղվելով կատարված բանավեճի հրավերը համարում ենք տարակուսելի ու ոչ պատշաճ

Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 



Այսօր Մարտուն Գրիգորյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կայքը մատից ծծած լուրեր հաղորդեց, թե իբր իշխող ուժը Գյումրու ընտրությունների քարոզարշավի ընթացքում փորձում է խուսափել առաջին համարների բանավեճից։ Լուրը անմիջապես տարածվեց ընդդիմադիր այլ լրատվականներով։ Բնականաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն չի խուսափում բանավեճից, այլև հակառակը` ցանկանում ենք հիշեցնել, որ բանավեճի պարտադիր լինելու պայմանը հենց կառավարող ուժի կողմից է օրենքի ուժ ստացել։ Մեր թեկնածուն Սարիկ Մինասյանը ոչ մի պատճառ չունի բանավեճից խուսափելու և հուսով ենք, որ մյուս 8 թեկնածուները ևս չեն խուսափի ու կներկայանան բանավեճին։


Վերոգրյալից ելնելով, ի պատասխան Եվրադաշինքի ներկայացուցիչների կողմից Թագուհի Թովմասյանի լրատվականի վրա հղվելով կատարված բանավեճի հրավերը համարում ենք տարակուսելի ու ոչ պատշաճ։


Հետևաբար` բանավեճի համար օրենքով սահմանված օրը և որոշված վայրում` Հանրայինի ուղիղ եթերում մեր թեկնածուն կպատասխանի թե' այս, թե' մյուս բոլոր կեղծ պնդումներին ու զրպարտանքներին։


Դուք ասեք՝ մյուսները չփախչեն։