Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախօրեին Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները արգելափակել են խորհրդարանի գլխավոր ասամբլեայի աշխատանքը՝ հավաքվելով ամբիոնի մոտ ի նշան բողոքի իրենց կուսակցական գործընկերոջ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։
Գլխավոր ասամբլեայի նիստը հետաձգվել է, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալի Մահիր Բաշարիրը երկրի իշխանություններին մեղադրել է «օրենքները խախտելու և ժողովրդի կամքն անտեսելու մեջ»։
Ստամբուլի իշխանությունները մինչև մարտի 23-ը արգելել են քաղաքում հանրահավաքների ու ցույցերի անցկացումը, ինչպես նաև ցանկաց երթ ու մամուլի համար հրապարակային հայտարարություն։