Տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է, և կարծում ենք՝ պետք է հանդիպում տեղի ունենա. ԱԽ քարտուղար

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։


Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և ՀՀ-ն՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, ինչպես նաև սկսել տեխնիկական քննարկումներ՝ օրվա, ժամի և մնացած հարցերի հստակեցման համար։


«Տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է, և կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այն ստորագրելու համար»,- ասել է նա։