Գյումրիում մարտի 30-ին կայանալիք համայնքապետի ընտրություններին ընդառաջ՝ մասնակից քաղաքական ուժերը արդեն իսկ խոսում են հետընտրական հնարավոր կոալիցիաների մասին։
Հրապարակված սոցհարցումների համաձայն՝
երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Վարդան Ղուկասյանը, որի
հետ, ըստ մամուլի հրապարակումների, կոալիցիա կկազմեն մյուս երեք ընդդիմադիր ուժերը։
Civic.am-ի հետ զրույցում նման
հնարավորությունն արդեն իսկ չի բացառել Ռուբեն Մխիթարյանի ներկայացուցիչը՝ ընդգծելով,
որ թեկնածուն կոալիցիան բացառում է միայն իշխող ուժի հետ։ Մարտուն Գրիգորյանի ներկայացուցիչն
էլ նշել է, որ իրենք հաղթելու են գնում։
Civic.am-ը «Մայր Հայաստան» դաշինքի
թեկնածու Կարեն Սիմոնյանից ևս հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է Վարդան Ղուկասյանի հետ
հետընտրական կոալիցիան, եթե նա զբաղեցնի երկրորդ տեղը։ Մեր հարցադրմանն ի պատասխան
Սիմոնյանն ասաց. «Դուք ենթադրություն եք արել՝ ով առաջին, ով երկրորդ... ես հայտարարություն
եմ արել, թե որ ուժերի հետ չեմ միանում՝ իշխանություն և իրեն կցված Եվրադաշինք։ Մնացած
ընդդիմադիր ուժերը, ովքեր դեմ չեն մեր ծրագրերին, սկզբունքներին ու գաղափարներին՝ յուրաքանչյուրի
հետ համագործակցության եզրեր տեսնում ենք»։