Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգություն է հայտնել ադրբեջանական հռետորաբանությունից:
Վերջինս հորդորում է Ադրբեջանին, որ այս համաձայնագիրը ստորագրի հնարավորինս շուտ, «Հիշեցնում եմ, որ չլուծված խնդիրները լուծված են հայկական կողմի զիջումներով»,-նշել էԱնդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի հարաբերությունները միջազգային հանրության հետ: Հույս ունեմ՝ միջազգային հանրությունը, ԵՄ երկրները և ԱՄՆ-ը ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա՝ ստորագրելու համաձայնագիրը հնարավորինս շուտ»,- ասաց նա: