Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողները բողոքի ակցիաներ են անում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Գալաթասարայի համալսարանի ուսանողների երթին միացել է նաև քաղաքական գործիչ, թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ, 2023 թվականի նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն։ Ինջեն հայտնել է, որ այցելել է Էքրեմ
Իմամօղլուի ընտանիքին։
Հաղորդվում է նաև, որ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և
ցուցարարների միջև: