Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ականատես» դիտորդական առաքելությունը ոչ օբյեկտիվ և ոչ համակողմանի հրապարակում է արել՝ թիրախավորելով Civic.am-ին։
Որպեսզի առավել չխորանանք մանրուքների մեջ, ընդամենը մեկ հարց ունենք «Ականատես» դիտորդական առաքելությանը՝ ինչո՞ւ նմանատիպ հրապարակում չի արվել 10-ից ավելի լրատվականներով տպված ու արտատպված «ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍԱՐԻԿԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է» վերնագրով հրապարակումների վերաբերյալ։
Եթե այս պարզ հարցին դիտորդական առաքելությունը պատասխանի և պատասխանն այդ գոնե տրամաբանական լինի՝ իմաստ կունենա շարունակել խոսակցությունը, եթե ոչ, ապա ամեն ինչ ի սկզբանե պարզ է։