Վարազդատ Հարոյանը 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի հավաքականում

Երեւանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում։


Դա չորրորդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։


Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Վրաստանի հավաքականին։


Ընթանում է առաջին խաղակեսը, հանդիպման հաշիվը չի բացվել։ Հանդիպմանը հետևում են 2 երկրի վարչապետները: