Ազգերի լիգա. Վրաստանի հավաքականը 5 րոպեում երկու գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-2 հաշվով պարտվում է Վրաստանի թիմին:


32-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի սխալից հետո վրացիները հակագրոհեցին, հաշիվը բացեց իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին: Ընդամենը 5 րոպե անց ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն խորքից փոխանցում ստացավ և գրավեց Օգնյեն Չանչարևիչի դարպասի մոտակա անկյունը:


Հայաստան  0 | 2 Վրաստան 



Առաջին խաղակեսն ավարտվեց