Որպես ընդդիմություն ներկայացող որ ուժին էլ գյումրեցին իր քվեն տա, ընտրելու է Վարդան Ղուկասյանին. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը համոզված է՝ որպես ընդդիմություն Գյումրիում ներկայացող որ ուժին էլ գյումրեցին մարտի 30-ին իր քվեն տա, անուղղակիորեն ընտրելու է Վարդան Ղուկասյանին:


«Ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը ներկայանում է սեփական դեմքով, թեկնածուով և ծրագրով, ընտրապայքար մտած ծպտյալները գուցե փոքր-ինչ հարգանք դրսևորեն քաղաքացիների նկատմամբ և իրենց բաց ու փակ հանդիպումներում մարդկանց տեղյակ պահեն, թե իրականում ուր են գնալու իրենց ձայները:


Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ գյումրեցուն մնում է չտրվել սուտ խոստումներին, արժևորել ու գնահատել յուրաքանչյուր քվեն ու այն հասցնել իրական հասցեատիրոջը»,- գրել է Հարությունյանը: