Ադրբեջանական զորքերի տեղաշարժ ու կուտակում գետնի վրա տեսանելի չէ․ Սուրեն Պապիկյան

Մամուլում շրջանառվող ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքում տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լուրին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժեր կա՞ն:


Պապիկյանը հավելեց՝ որպեսզի նման գնահատական տա, պետք են հետախուզական տվյալներ, իսկ այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ: