Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, և մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե հայկական կողմը «փոխանակ փորձելու վերացնել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, զբաղված է մանիպուլյացիաներով՝ փորձում է Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված երկիր»։
Հայտարարության մեջ դարձյալ խոսվում է անցած 30 տարիներին «ադրբեջանական
հողերը օկուպացնելու, ադրբեջանցիների էթնիկ զտումների մասին»:
Հաջիզադեի խոսքով՝ «Ադրբեջանը երբեք օկուպացիոն քաղաքականություն չի վարել Հայաստանի դեմ և
շահագրգռված չի եղել տարածաշրջանը առճակատման գոտու վերածող իրավիճակի ստեղծման
մեջ»:
«Անգամ նախարար Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը
համաձայնել է ընդունել խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակը և
ճանապարհ է բացել բանակցություններն ավարտին հասցնելու համար, վկայում է այն
մասին, որ վերջին երկուսուկես տարիներին այդ երկիրը խոչընդոտել է գործընթացին»,-
հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը և կրկին խոսել ՀՀ Սահմանադրության
մեջ առկա՝
իբր «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների և ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու
փորձերի» մասին։