Ամեն ինչ արվում է, որ անհետ կորածների և գերիների հարցով հաջողություն ունենանք․ ԱԱԾ տնօրեն

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի կրկին հանդիպում կայանա, և անհայտ կորածների ու գերեվարվածների ծնողների կողմից բարձրացված հարցերին ամբողջական պատասխաններ տրվեն։


Այլ մանրամասներ Աբազյանը չի հայտնել՝ նշելով, որ հարցը որոշակի գաղտնիություն է պարունակում. «Ես չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել, բայց վստահ եղեք՝ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք։ Հուսով եմ»։