Ալեն Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրին

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ:


 

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


 

Ալեն Սիմոնյանը նաև գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա: