Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ միասին հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտում աշխատող մեր սիրելի քաղաքացիների հետ։
«Գյումրին այս ոլորտում տարիների մեծ փորձ ու հզոր ներուժ ունի։ Վստահ եմ՝ միասին կարող ենք ճիշտ միջավայր ձևավորել՝ խթանելով մեր քաղաքում ներդրումները»,- ասել է Սարիկ Մինասյանը
Մինասյանի խոսքով գործարարները պետք է իմանան, որ հանձինս քաղաքային իշխանությունների՝ ունեն օգնականներ, ընկերներ, ու կարող են վստահ ներդրումներ անել Գյումրիում, օգտագործել մեր քաղաքի հզոր պոտենցիալը:
«Նրանք երբեք չպետք է մտածեն, որ իրենց գումարները ձեռքներից կարող են խլել, «փայ մտնել»»,- եզրափակել է Սարիկ Մինասյանը