Երևանի թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 314 մլն դրամ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի թիվ 184 դպրոց:


Կրթական հաստատությունն ունի նորակառույց մարզական մասնաշենք՝ կահավորված նոր մարզագույքով:


Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ շրջել էր մասնաշենքում, ծանոթացել պայմաններին: 


Վարչապետը նաև տեղեկացրել է՝ թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 314 մլն դրամ: